Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իմ քայ­լը» չի հս­տա­կեց­նում՝ ինչ­պես է քա­րո­զար­շավ ի­րա­կա­նաց­նե­լու

«Իմ քայ­լը» չի հս­տա­կեց­նում՝ ինչ­պես է քա­րո­զար­շավ ի­րա­կա­նաց­նե­լու
17.02.2020 | 19:43
Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղովն ար­դեն հրա­պա­րա­կել է այն պատ­գա­մա­վոր­նե­րի ա­նուն­նե­րը, որ «Ա­յո»-ի շտաբն են ներ­կա­յաց­նում, այ­սինքն՝ լի­նե­լու են քա­րոզ­չու­թյան հիմ­նա­կան մաս­նա­կից­նե­րը: «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ու­ղիղ կե­սը՝ 44 պատ­գա­մա­վոր, պատ­րաստ­վում է ա­ռա­ջի­կա 40 օ­րե­րի ըն­թաց­քում ակ­տի­վո­րեն «ա­յո» քա­րո­զել: «Ամ­բող­ջա­կան բե­ռը, ի­հար­կե, միայն 44-ի վրա չի դր­ված, ուղ­ղա­կի ցու­ցա­կում ներ­կա­յաց­ված են այն պատ­գա­մա­վոր­նե­րը, որ հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում ա­ռա­վել հայտ­նի են, շատ են շփ­վում մարդ­կանց հետ, ու նրանց խոսքն ա­վե­լի լսե­լի կլի­նի: Հաս­կա­նում ենք, որ հատ­կա­պես մար­զե­րում մար­դիկ մեզ կա­րող են ա­սել, թե ու՞ր էիք ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո, դրա հա­մար պետք է կա­րո­ղա­նանք բա­ցատ­րել, թե որ մեկս ինչ ո­լոր­տի կամ «բլո­կի» հա­մար ենք պա­տաս­խա­նա­տու»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը:
Մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ քա­րո­զար­շա­վը թեև պաշ­տո­նա­պես մեկ­նար­կել է, բայց այս պա­հին դեռևս հս­տակ չէ, թե ինչ ձևա­չա­փով են անց­կաց­նե­լու այն, չման­րա­մաս­նեց նաև՝ նոր տեխ­նո­լո­գիա­ներ կի­րա­ռե­լու՞ են, թե՞ ոչ: «Ի­հար­կե նոր լու­ծում­ներ կլի­նեն, ուղ­ղա­կի այս պա­հին դեռ հս­տակ չէ՝ ինչ­պես ու ինչ մե­թոդ­նե­րով: Հս­տակ է մի բան՝ քայ­լե­լը լի­նե­լու է գլ­խա­վոր ատ­րի­բուտ­նե­րից մե­կը»,- ըն­դգ­ծեց պատ­գա­մա­վո­րը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ